Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ԱՄՆ-ը հասկանում է՝ Ռուսաստանի լիարժեք վերադարձն Անդրկովկաս կարող է լինել միայն Ադրբեջանով

ԱՄՆ-ը հասկանում է՝ Ռուսաստանի լիարժեք վերադարձն Անդրկովկաս կարող է լինել միայն Ադրբեջանով
13.08.2025 | 15:32

1920 թ. հունվարին Ազգերի լիգան և առաջին հերթին Մեծ Բրիտանիան անսպասելի որոշեցին դե ֆակտո ճանաչել Անդրկովկասյան հանրապետությունների անկախությունը։ Պատճառներից հիմնականը դեպի Անդրկովկաս շարժվող Կարմիր բանակի ճանապարհին, ի դեմս նորանկախ պետությունների, պատվար կառուցելն էր։ Դե ֆակտո ճանաչումը հնարավորություն էր տալիս Մեծ Բրիտանիային օրինական ճանապարհով սպառազինել Անդրկովկասյան հանրապետություններին` ընդդեմ բոլշևիկների։ Արդյունքի մասին անհրաժեշտություն չկա երկար-բարակ խոսելու, այն բոլորին է հայտնի։

Վաշինգտոնյան եռակողմ հանդիպումը, ստորագրված հուշագիրն ու կայացված պայմանավորվածությունները որոշակի նմանություններ ունեն 1920-ի հիշյալ իրադարձությունների հետ։ Մասնավորապես, հայտնի «907 բանաձևի» չեղարկումը, որով վերացվում է ադրբեջանա-ամերիկյան ուղիղ ռազմական համագործակցության արգելքը։ Արգելքի վերացումն ուշագրավ է, թերևս, այն առումով, որ Միացյալ Նահանգներում հասկանում են՝ Ռուսաստանի լիարժեք վերադարձն Անդրկովկաս կարող է լինել միայն Ադրբեջանով, հետևաբար, ադրբեջանական պատվարն այսօրվանից կարիք ունի ամրացման։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1863

Մեկնաբանություններ